Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունցն ու Կալիֆորնիայի փոխնահանգապետը քննարկել են Կալիֆորնիա-Հայաստան համաձայնագրի շրջանակներում համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր

Փետրվար 26,2023 23:53

Ս․թ․ փետրվարի 24-ին Լոս Անջելեսում դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալագիսին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Կալիֆորնիա-Հայաստան համաձայնագրի շրջանակներում համագործակցության խորացման, վերջերս նահանգում տեղի ունեցած այլատյացության դրսևորումների, ինչպես նաև նահանգային կյանքում հայ համայնքի ներգրավվածության վերաբերյալ հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով առաջացող հումանիտար ճգնաժամին։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ զարգացնել համագործակցությունը տնտեսական և առևտրային ոլորտներում։

ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728