Լրահոս
Օրվա լրահոսը

Հետմահու պարգևատրվեցին 2022թ.սեպտեմբերի 13-15-ը մարտական գործողությունների հետևանքով Արմավիրի մարզից զոհված զինծառայողները

Մարտ 09,2023 17:47

Սույն թվականի մարտի 9-ին Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողակարգը:

Արարողակարգին ներկա էին Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, Արմավիրի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանը, Գյումրու կայազորի պետ գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, Արմավիրի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, մարզի համայնքների ղեկավարները, զինծառայողներ ու զոհվածների հարազատներ:

Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց հանդիպման խորհուրդը՝ կարևորելով նահատակված հերոսների սխրանքները հավերժ հիշելու և նրանց հայրենանվեր գործին արժանին մատուցելու առումով:

«Հավատալով մեր պետության լուսավոր գալիքին՝ այսօր գլուխ եմ խոնարհում հանուն այդ հավատի նահատակված մեր բոլոր հերոսների վառ հիշատակի առաջ: Մեծ ուժ, ոգու ամրություն և համբերություն եմ մաղթում մեր հերոսածին մայրերին ու նրանց հարազատներին:
Այո՛, մեր ցավն այժմ մեծ է: Միաժամանակ մեծ է նաև հայի ապրելու և ապրեցնելու կամքը, արարելու և հզորանալու վճռականությունը: Եվ միայն այս ճանապարհով մենք կարող ենք որպես ազգ ու պետություն շարունակել մեր հարատևության ուղին և արժանին մատուցել մեր հերոսների հիշատակին:

Ընդունեք խոնարհումս ընկած հերոսների հիշատակին, քանզի նրանք ընկել են հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի, հանուն աշխարհասփյուռ հայության: Իսկ մենք՝ ապրողներս, ամեն հնարավորը պետք է անենք՝ նրանց անմահությունն իմաստավորելով մեր պետության հզորացմամբ և մեր ժողովրդի բարեկեցությամբ»,- իր խոսքն ամփոփեց փոխմարզպետը:

Հայրենիքի նվիրյալ հերոսներն են՝
1.Լեյտենանտ Գեղամյան Էրիկ Արտակի (գ.Սարդարապատ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
2.Շարքային Օհանյան Գուգարք Արմանի (գ.Զարթոնք), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
3.Շարքային Թովմասյան Ռուսլան Վալտերի (գ.Շենավան), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
4.Շարքային Բարսեղյան Էդիկ Սմբատի (ք.Մեծամոր), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
5.Շարքային Կարապետյան Վահե Ստեփանի (գ.Արաքս), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
6.Շարքային Բալաբեկյան Հակոբ Կարապետի (գ.Արտիմետ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
7.Շարքային Սարգսյան Վահագն Արմենի (գ.Խանջյան), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
8.Շարքային Չաթոյան Արման Բադրի (գ.Ջրառատ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
9.Շարքային Գրիգորյան Սերոբ Սեդրակի (ք.Էջմիածին), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
10.Շարքային Սայադյան Կարեն Խաչիկի (գ.Գայ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
11.Շարքային Սարգսյան Աբրահամ Արթուրի (գ.Դալարիկ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
12.Շարքային պայմանագրային Թորոսյան Վահե Արամի (գ.Լուսաղբյուր), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
13.Շարքային պայմանագրային Ապետյան Անուշ Աշոտի (գ.Մրգաշատ), պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
14.Շարքային պայմանագրային Մխիթարյան Արման Վանիկի (գ.Արաքս), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
15.Շարքային պայմանագրային Աբգարյան Գայանե Գևորգի (ք.Էջմիածին), պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
16.Շարքային պայմանագրային Միսակյան Խաչիկ Արամի (գ.Բամբակաշատ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Հավերժ փառք ու խոնարհում անմահացած հերոսներին:

Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031