Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղբայրական ժողովուրդներն իրենց լավատեսական ոգու և զորեղ հավատքի միջոցով կհաղթահարեն առկա մարտահրավերներն ու փորձությունները»

Մարտ 14,2023 23:40

Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Իր օրհնությունը բերելով նորնշանակ դեսպանին՝ Նորին Սրբությունը մաղթեց վերջինիս արդյունավոր առաքելություն՝ ի նպաստ հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության առավել զորացման։

Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում նաև քրիստոնեական արժեքներն են, որոնց շնորհիվ հայ և վրաց ժողովուրդները պահպանել են իրենց գոյությունն ու ինքնությունը։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ եղբայրական ժողովուրդներն իրենց լավատեսական ոգու և զորեղ հավատքի միջոցով կհաղթահարեն առկա մարտահրավերներն ու փորձությունները։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Վրաստանի հայ համայնքի կարևոր ներդրմանը երկրի առաջընթացին:

Դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Նորին Սրբությանը փոխանցելով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի ողջույնները, հավաստիացրեց, որ ջանքեր կգործադրի հայ-վրացական կապերի առավել զորացման գործում։

Զրույցի ընթացքում դեսպանը կարևորեց նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին                                 

Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031