Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործող սահմանադրության դրույթներից մեկը չափազանց վտանգավոր է»․ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մարտ 15,2023 17:56

Ինչպես հայտնել էինք, Արցախի ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնած այս փոփոխությունների արդյունքում ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում խորհրդարանը կկարողանա նախագահ ընտրել։

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ժիրայր Միրզոյանը զեկուցել է․ «Ռազմական դրության ժամանակ մինչեւ գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ խմբակցություններին իրավունք է վերապահվում առաջարկելու եւ նախագահ ընտրելու։ Նա կպաշտոնավարի մինչեւ գործող նախագահի լիազորությունների ավարտը»։

Ժիրայր Միրզոյանը նշել է, որ 2020թ․-ի պատերազմից հետո Արցախի առաջ ի հայտ եկած խնդիրներից մեկը հենց սահմանադրական որոշ կարգավորումների վերանայումն է, եւ այս նախագծով ամրապնդում են պետական համակարգի կայունությունը․ «Գործող սահմանադրության դրույթներից չափազանց վտանգավոր է այն, որ նախագահի պաշտոնի թափուր մնալու դեպքում նախագահի եւ ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջ է նախատեսված։ Իրավաքաղաքական ճգնաժամի վտանգ կա»։

Ընդդիմադիր խմբակցությունների անունից պատգամավոր Գեղամ Ստեփանյանը հայտարարել է՝ իրենք կողմ են քվեարկելու նախագծին․ «Բայց մենք 2020թ․-ից սկսած՝ կողմ էինք փոփոխություններին ողջ ծավալով։ Ավելի փոքր փաթեթը բերվել եւ հետ է կանչվել նախագահի նախաձեռնությամբ, ոչ մեր»։

«Սա հանուն երկրի է, հանուն Արցախի եւ ժողովրդի»,-իր հերթին ասել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031