Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Պետրակով. «Ֆեդերացիան իմ առջեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մտնել փորձելու առաջադրանք է դրել»

Մարտ 17,2023 18:45

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումից առաջ Հայաստանում իր առաջին մամուլի ասուլիսն սկսեց հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը հրապարակումով, որից հետո պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:

Հավաքական հրավիրվել է 26 ֆուտբոլիստ:

Դարպասապահներ. Ստանիսլավ Բուչնեւ, Արսեն Բեգլարյան, Արման Ներսեսյան:

Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Կամո Հովհաննիսյան, Նաիր Տիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Տարոն Ոսկանյան, Շիրայր Մարգարյան, Էրիկ Փիլոյան, Երջանիկ Ղուբասարյան:

Կիսապաշտպաններ. Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Լուկաս Սելարայան, Տիգրան Բարսեղյան, Էդգար Բաբայան, Ժիրայր Շաղոյան, Վահան Բիչախչյան, Դավիդ Դավիդյան, Ուգոչուկվո Իվու, Կարեն Մուրադյան, Արթուր Սերոբյան:

Հարձակվողներ. Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Սարգիս Ադամյան, Հրանտ-Լեոն Ռանոս:

Հավաքականի մարզական հավաքը կմեկնարկի մարտի 18-ին:

Հարցին, թե ՀՖՖ ղեկավարությունը ի՞նչ պահանջներ է դրել իր առջեւ, Պետրակովը պատասխանեց, որ ֆեդերացիայի նախագահը առաջադրանք  դրել է՝ փորձել  մտնել 2024 թ.Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Լրագրողը, նշելով առաջիկա հանդիպման կարեւորությունը՝  հետաքրքրվեց, թե ինչ է անելու, որպեսզի ֆուտբոլիստները  զերծ մնան քաղաքականացվելուց եւ դաշտում միայն ֆուտբոլ խաղան; «Ես նույնպես կողմնակից եմ, որպեսզի առաջին պլանում լինեն սպորտը, թիմի մարզական շահերը: Փորձառու ֆուտբոլիստներ են, նրանք գիտեն իրենց պատմությունը: Շատերը ժամանելու են արտերկրից, որտեղ հայտնվել են ոչ սեփական կամքով: Դա իրենց նախնիների պատմությունն է, որը իրենք գիտեն:: Ես էլ գիտեմ ձեր պատմությունը: Սակայն ավելորդ էմոցիան կարող է բացասաբար անդրադառնալ խաղի վրա: Իմ համար, կներեք, առաջին պլանում միայն սպորտն է»,-պատասխանեց մարզիչը:

Խոսելով հրավիրված նորեկների եւ հավաքականում նրանց անելիքների մասին՝ պարոն Պետրակովը նշեց, որ արդեն երկու ամիս այստեղ է, հետեւել է Հայաստանի առաջնությանը: Նա ծանոթ է ֆուտբոլիստներին: Լեգեոներականներին էլ հրավիրել է նրանց տեսնելու համար, քանի որ տեսագրությունները եւ հեռախոսազրույցները երբեք չեն կարող փոխարինել անմիջական շփումներին:

Անդրադարձ եղավ նաեւ մեր ենթախմբին: «Թույլ ենթախմբեր չեն կարող լինել: Ֆավորիտը, ինքներդ էլ հասկանում եք, միանշանակ աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Խորվաթիայի հավաքականն է: Սակայն ինչպիսին կլինի դասավորությունը ենթախմբում, դժվար է ասել: Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին: Բայց սա ֆուտբոլ է: Նաեւ ցանկալի է, որ սկզբից մի փոքր հաջողությունը մեզ ժպտար»,-ասաց նա::

Հարցին, թե Հենրիխ Մխիթարյանին հավաքականում տեսնո՞ւմ է, նրա  հետ արդյո՞ք խոսել է եւ եթե այո, ինչ պատասխան է նրանից լսել, Պետրակովը պատասխանեց. «Հայաստան գալուս առաջին օրվանից ցանկացել եմ կապվել Հենրիխ Մխիթարյանի հետ եւ անձամբ զրուցելու հնարավորություն ունենալ: Նա մերժեց եւ ասաց, որ իր որոշումը կայացրել է եւ փոխելու ցանկություն չունի: Ես իմ օգնական Ռոման Բերեզովսկուն, որը խաղացել նրա հետ,  որպես անձնական խնդրանք, դիմեցի, որ ինքը խոսի: Սակայն Ռոմային էլ Մխիթարյանն ասել է, թե ավարտել է մրցելույթները հավաքականում, Հայաստանին մաղթել է հաջողություն: Ես այլ մարդկանց միջոցով էլ ցանկացել եմ դուրս գալ նրա վրա, պատրաստ եմ եղել ինքս թռչել նրա մոտ՝ Միլան: Բայց նա շփվել չցանկացավ: Այնպես որ, ես իմ կողմից ամեն բան արել եմ, բայց ֆուտբոլիստը չի ցանկացել ինձ հետ խոսել:

Ես գտնում եմ, որ պետք է հարգել Հենրիխ Մխիթարյանի որոշումը, որը բացառիկ ֆուտբոլիստ է Հայաստանի համար: Ես նրան անձամբ չեմ ճանաչում, սակայն Դոնեցկի «Շախտյորի» տղաներն ինձ ասում են, որ նա պարկեշտ մարդ է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031