Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանս-գերմանական «Arte» hեռուստանըկերությունը հավաստիացրել է, որ երբևիցե նպատակ չի ունեցել իր ռեպորտաժներով հավանության արժանացնելու այս կամ այն երկրի պաշտոնական դիսկուրսը. 168․am

Ապրիլ 09,2023 21:17

«168․am» – Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռեպորտաժը դժգոհության ալիք էր բարձրացրել սոցիալական ցանցերի ֆրանսիական տիրույթում՝ ոչ միայն ֆրանսահայ, այլ նաև ֆրանսիացի օգտատերերի շրջանում։

Arte-France հեռուստաալիքի տնօրինությանն ուղղված բողոքի նամակներին զուգահեռ հայկական կազմակերպությունները, ֆրանսահայ և ֆրանսիացի գործիչները ռեպորտաժի կապակցությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել սոցիալական ցանցերում արված հրապարակումներում՝ նշելով «Arte» հեռուստաալիքի պաշտոնական օգտահաշիվը։

Դժգոհություն արտահայտող բազմաթիվ նամակներին ի պատասխան «Arte» հեռուստաընկերությունը ստիպված է եղել հանդես գալ ռեպորտաժի վերաբերյալ պարզաբանմամբ` մասնավորապես նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «Arte Reportage» հաղորդաշարով մինչ օրս հեռուստաընկերության կողմից պատրաստվել և հեռարձակվել են հայկական կողմի վկայություններով մի քանի ռեպորտաժներ, որոնք հասանելի են հետևյալ հղումներով:

Հեռուստանըկերությունը նաև հավաստիացրել է, որ երբևիցե նպատակ չի ունեցել իր ռեպորտաժներով հավանության արժանացնելու այս կամ այն երկրի պաշտոնական դիսկուրսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930