Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Սիրիայի ԲԱԱՍ կուսակցության ներկայացուցչին

Ապրիլ 14,2023 14:37

Ապրիլի 13-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ընկերակցող պատվիրակության հետ Դամասկոսում հանդիպել է Սիրիայի ԲԱԱՍ կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հիլալ Հիլալիին։

Հիլալին, իր կողմից ողջունելով հյուրերին, փոխանցել է ԲԱԱՍ կուսակցության գլխավոր քարտուղար Բաշար ալ-Ասադի ողջույնները պատվիրակությանը եւ նրանց միջոցով հայությանը՝ ընդգծելով, որ սիրահայությունը սիրիական հասարակության էական բաղադրիչներից մեկն է։

Հիլալը բարձր է գնահատել սիրիահայության ազգային, պատվաբեր դիրքորոշումները Սիրիայի դեմ մղված պատերազմի տարիներին, ինչպես նաեւ սիրիական բանակի կողքին կանգնած լինելը։ Նա իր երախտագիտությունն է հայտնել հայությանը՝ երկրաշարժի աղետին արաբ եղբայրներին օգնության ձեռք մեկնելու եւ նրանց վիշտն ամոքելու համար։ Հալիլը շեշտել է՝ երկու ժողովուրդները, նույն թշնամու ոտնձգությունների հետեւանքները կրած լինելով, բարեկամական եւ փոխադարձ հարգանքի ամուր եւ պատմական կապեր ունեն։

Զրուցակիցները խոսել են տարածաշրջանային իրավիճակի եւ համաշխարհային տնտեսական տագնապի շուրջ։ ԲԱԱՍ կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչը մատնանշել է, որ Սիրիան երկար տարիներ դիմադրել է պատրեազմին ու ահաբեկչությանը՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին, իսկ ներկայումս գտնվում է տարածաշրջանային իր ձեռքբերումները հանուն ժողովրդի լավագույնս օգտվելու մարտահրավերին դեմ հանդիման։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանն իր հերթին ընդգծել է, որ հանուն ճշմարտության պայքարողը հաղթում է, եթե հավատում է իր պայքարին։ Տեր-Խաչատուրյանն իր ողջույններն ու երախտագիտությունն է հղել ԲԱԱՍ կուսակցության գլխավոր քարտուղար դոկտոր Բաշար ալ-Ասադին՝ շեշտելով, որ Սիրիան միշտ նեցուկ է եղել հայությանը եւ պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների եւ կուսակցությունների պատմական կապերը։

Տեր-Խաչատուրյանը շեշտել է՝ սիրիահայությունը կառչած է մնում Սիրիական հայրենիքին եւ ամեն ջանք ի գործ է դնում նրա վերականգնման համար։

Պատուիրակության անդամները, որի կազմում էին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի հայկական երեսփոխանական բլոկի նախագահ Հակոբ Բագրատունին, Սիրիայի խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րեիսյանը, ազգայիններ Արմեն Ուրֆալյանն ու Սուրեն Վարդանյանը, ԲԱԱՍ կուսակցության 76-ամյակի առիթով շնորհավորանքներն են փոխանցել կուսակցության ղեկավարությանը։

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԲԱԱՍ կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Յասեր ալ-Շուֆին։

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930