Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ուզունյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով

Ապրիլ 17,2023 14:04

ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում նախկին դատավոր Սամվել Ուզունյանի վերաբերյալ ծանուցում է հրապարակվել:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թիվ 22-50-20 ուսումնասիրությամբ
շահագրգիռ անձ Սամվել Ուզունյանին ուղղված ծանուցագիր

Հայտատու` ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներ

Թիվ 22-50-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ
Սամվել Ազատի Ուզունյանին

Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044 Ն որոշման:

Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է ապրիլի 25 ին՝ ժամը 11:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-311-219 հեռախոսահամարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930