Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա Հովիկ Աղազարյանի սադրանքն էր, հլա էդ բեղավոր բիձուն նայի, ագրեսիվ է»․ անվտանգության աշխատակիցները ուժով հեռացրեցին ընդդիմադիր պատգամավորներին

Մայիս 24,2023 14:08

Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցներն ընդդիմադիր պատգամավորներին ուժով հեռացրեցին նիստերի դահլիճից։ «Ի՞նչ իրավունք ունես ինձ դահլիճից հանես, ո՞վ ես դու»,- անվտանգության ծառայության աշխատակիցը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

Արթուր Սարգսյանն իր ելույթում դատավոր Արմեն Դանիելյանին մեղադրել էր իրեն անօրինական կալանավորելու համար՝ նշելով, որ դատավորը տղամարդկություն չի ունեցել նայել իր աչքերին։

Ելույթը թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի պատճառ դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Էս ամեն ինչը Հովիկ Աղազարյանի սադրանքն էր, խի՞ Հովիկ Աղազարյանին չեք հանում դահլիճից»։

Հովիկ Աղազարյանը Արթուր Սարգսյանին ասել էր․ «Վեր ընկիր տեղդ»։

Դիմելով պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ Արթուր Սարգսյանն ասաց․ «Ո՞նց վեր ընկիր տեղդ, այ բիձա, դու ո՞վ ես, որ ինձ նման բան ասես։ Հլա սրան նայի, այ բիձա, էդ բեղավոր բիձուն նայի հլա, արա, ագրեսիվ է։ Ես պտի մտնեմ ներս, ինձ չպիտի հանեք ստեղից։ Անպատասխան ենք թողել, դրա համար ըսենց է լինում»։

Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում պատմել է․ «Ես պարտավոր եմ իմ ուժերի ներածին չափով հարգել ինստիտուտը եւ դիտողություն արեցի: Ասացի՝ էստեղ թատրոն չի, նստեք ձեր տեղը»:

Դիտարկմանը, թե Արթուր Սարգսյանն ասում է, որ ասել եք՝ «վեր ընկիր տեղդ», Աղազարյանն արձագանքել է. «Դա հետո, երեւի: Չգիտեմ, չեմ կարող ասել: Դե ինքն էլ ասեց, կարող է պատահի մի բան էլ ես եմ ասել: Հայհոյանք հաստատ չի եղել»:

Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, որ դատավոր Արմեն Դանիելյանը կարող էր ինքն իրեն պաշտպանել, Աղազարյանն ասել է. «Որովհետև в этой гостинице я хозяин: Այստեղ Ազգային ժողովն է, ինստիտուտ է, որի անդամը ես եմ, ես եմ պարտավոր պաշտպանել բոլորի շահերը: Այո, եկել, էստեղ բացատրություն էր պահանջում: ԱԺ-ն ռազբորկեքի տեղ չի»:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031