Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Հունիս 01,2023 11:18 Share

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում կատարվում է ժայռային հանույթ, քարաթափում։ Ուստի շինարարության հետ կապված՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում նշված ճանապարհահատվածում կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ։

Ճանապարհը երթևեկության համար բաց կլինի հետևյալ ժամերին՝

  • 00-08.45
  • 00-14.00
  • 00-18.30

Մյուս ժամերին ճանապարհը երթևեկության համար կբացվի կես ժամը մեկ պարբերականությամբ։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Տեղեկացնենք նաև, որ և՜ շինարարական, և՜ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները զգուշացվել են, որպեսզի ձեռնարկեն բոլոր միջոցառումները՝ անվտանգ երթևեկություն ապահովելու համար։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել