Լրահոս
Օրվա լրահոսը

Ասիական զարգացման բանկը ՀՀ կարևորագույն գործընկերներից է, և ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերը ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար. Քրիստինե Ղալեչյան

Հուլիս 28,2026 17:35 Share

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի ու հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության ներկայացուցիչների հետ։

Քննարկման առանցքում էին ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերի ընթացքը, առաջիկա քայլերը, ինչպես նաև դրանց իրականացմանն առնչվող իրավական, ֆինանսական և տեխնիկական հարցերը։

Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրով նախատեսվում է կառուցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի հյուսիսային 27,1կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Ծրագրի ֆինանսավորման նպատակով 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը կնքել են 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր։

Քննարկվել են ծրագրի ներկա վիճակը, մրցութային գործընթացների առկա փուլը, հողերի օտարման աշխատանքները, ինչպես նաև շինարարության մեկնարկին նախորդող կազմակերպական և տեխնիկական գործընթացները։

«Ասիական զարգացման բանկը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար։ Վստահ եմ, որ շարունակական համագործակցության և արդյունավետ համակարգման շնորհիվ կկարողանանք սահմանված ժամկետներում առաջ մղել մեր համատեղ ծրագրերը և ապահովել դրանց հաջող իրականացումը»,- նշել է նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման, ինչպես նաև Մ-6 միջպետական ճանապարհի հետաղետային վերականգնման և բարելավման նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Կողմերն անդրադարձել են ծրագրի տեխնիկական պատրաստվածությանը, ֆինանսավորման մեխանիզմներին և իրականացման հաջորդ փուլերին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը և պայմանավորվել նախկինի պես սերտ աշխատել՝ համատեղ ծրագրերի արդյունավետ և ժամանակին իրականացման նպատակով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031