Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Հայաստանի պատանի շախմատիստները ոսկե եւ բրոնզե մեդալ են նվաճել արագ շախմատի աշխարհի առաջնությունում

Հունիս 09,2023 22:12 Share

Բաթումում ավարտվեց արագ շախմատի 8, 10, 12, 14, 16, 18 տարեկան պատանիների եւ աղջնակների աշխարհի արագ շախմատի առաջնությունը, որտեղ մեր տղաները նվաճեցին մեկական ոսկե եւ բրոնզե մեդալ։

Չեմպիոնի ոսկին նվաճեց 16 տարեկան տղաների պայքարի մասնակից Ռոբերտ Փիլիպոսյանը, որը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ անհասանելի դարձել մրցակիցների համար։

Նույնանման արդյունք է գրանցել նաեւ 12 տարեկանների խմբում հանդես եկած Տիգրան Համբարձումյանը եւ իր տարիքային խմբում ճանաչվել է աշխարհում երրորդը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել