Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ զորամասի շտաբի պետը Բերդում հարվածել է պարեկին. Shamshyan.com

Հունիս 12,2023 13:20

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 11-ին, ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայություն կատարելիս, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա։

Տեղում պարեկները պարզում են, որ ավտոմեքենան վարում է երեխա, որը 13-ամյա Վրեժ Խ․-ն է։

Երբ պարեկները փորձում են ավտոմեքենան տեղափոխել Ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք, ուղևոր՝ 20-ամյա Վարդան Պ․-ն փորձում է պարեկներին համոզել, որ չտեսնելու տան այդ ամենը և ավտոմեքենան չտեղափոխեն տուգանային հրապարակ։ Նա նաև հայտնում է, որ մեքենան էլ պաշտոնյայի է։

Հասնելով «Ուտիք» ռեստորանային համալիրի մոտ, մի պահ կանգ են առնում և այդ պահին ռեստորանից դուրս են գալիս մի խումբ անձինք, այդ թվում զինվորականներ, և նրանց մեջ է լինում նաև 38-ամյա Միհրան Խ․-ն։ Վերջինս մոտենում է պարեկներին և պահանջում է, որպեսզի տեսախցիկներն անջատեն։ Սակայն պարեկների կողմից մերժում ստանալով, սկսում է հայհոյանքներ հնչեցնել։ Եվ այդ պահին ևս 2 հոգի, որոնցից մեկը, Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Միհրան Խ․-ի հորեղբոր որդի 23-ամյա Գագիկ Պ․-ն է, հարձակվում են պարեկների վրա և ձեռքերով հարվածներ հասցնում նրանցից մեկին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Միհրան Խ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես շտաբի պետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930