Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ժամանակ մեկնել եմ Վաշինգտոն վարչապետի հանձնարարությամբ, այս անգամ չի եղել նման հանձնարարություն, չեմ մեկնել»․ Ռուբեն Ռուբինյան

Հունիս 26,2023 19:20

«Այն ժամանակ մեկնել եմ Վաշինգտոն վարչապետի հանձնարարությամբ, այս անգամ չի եղել նման հանձնարարություն, չեմ մեկնել»,-հարցին՝ այս անգամ ինչո՞ւ չի մեկնել Վաշինգտոն Ադրբեջանի հետ բանակցությունների, մինչդեռ նախկինում մեկնել էր, մի՞թե իր անհրաժեշտությունը չկա՞ր,  ԵԽԽՎ հայկական պատվիրակության՝ ՀՀ ԱԺ-ում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Մյուս հարցին՝ արդյոք վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ եղե՞լ է, որ Ադրբեջանի հետ համաձայնության են եկել, պայմանավորվել են, հետո նա պայմանը չի կատարել, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Իմ մասնակցությամբ վաշինգտոնյան հանդիպման ընթացքում մի քանի հոդված է համաձայնեցվել պայմանագրի տեքստում, ինչպես ասացի՝  ոչ ամենակարևոր հոդվածները։ Ես չեմ մտաբերում որևէ կարևոր համաձայնություն այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված»։

Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ անցյալ անգամ իր՝ վաշինգտոնյան հանդիպման մասնակցության հետ կապված իր ձևակերպմամբ՝ կոնսպիրոլոգիական տարատեսակ քննարկումներ են եղել և պարզաբանեց․ «Ես չէի մասնակցում այդ բանակցություններին՝ որպես ՀՀ-Թուրքիա գործընթացում ՀՀ-ի հատուկ ներկայացուցիչ։ Ես մասնակցում էի՝ որպես ՀՀ Աժ փոխնախագահ և պատվիրակության անդամ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930