Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քննչականում խոշտանգե՞լ են կալանավորված անձի

Հուլիս 19,2023 16:05

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «ՀՀ քրեական օրենսգրքի» 450 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որեւէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաեւ այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որեւէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով մի խումբ անձանց կողմից

Քրեական վարույթը նախաձեռնվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Է․ Ա․-ի հաղորդման հիման վրա։ Բժշկական զննության ընթացքում նա տեղեկացրել է, որ այս տարվա հունիսի 22-ին քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում՝ մի խումբ պաշտոնատար անձինք էլեկտրահարող սարքի միջոցով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։ Ըստ հաղորդման ՝ այդ անձինք փորձել են Է․Ա․-ից տեղեկություններ ստանալ, ինչի համար էլ կիրառել են էլեկտրաշոկ, միաժամանակ հնչեցրել հայհոյանքներ եւ սպառնալիքներ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31