Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Քննարկումների առանցքում Արցախում ստեղծված իրավիճակն էր

Հուլիս 31,2023 22:25

Հուլիսի 31-ին Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը «Հանրապետություն»  կուսակցության գրասենյակում հանդիպեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետության»  քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի  հետ:

Հանդիպման քննարկումների առանցքում Արցախում ստեղծված իրավիճակն էր՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության, Լաչինի միջանցքի բացման, Հայաստանից մարդասիրական օգնության ավտոշարասյան Ստեփանակերտ մուտքի արգելքի և ածանցյալ այլ խնդիրներ:

Հանդիպմանը անդրադարձ եղավ և Երևանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության մասնակցությանը:

«Հանրապետություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31