Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս բեռնատարներում գտնվող սնունդը, դեղորայքը կարող են կյանքեր փրկել կամ առնվազն մեղմել այն իրավիճակը, որն այժմ տիրում է Լեռնային Ղարաբաղում»․ Վարդան Սարգսյան

Հուլիս 31,2023 23:00

«Ցավով պետք է արձանագրեմ, որ հումանիտար ուղեբեռն արդեն վեցերորդ օրն է որեւէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին, որի նպատակը բարդ հումանիտար վիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վիճակն փոքր–ինչ մեղմելն է»,–քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում  Կոռնիձորում ասաց Լեռնային Ղարաբաղում  հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ Վերջինիս խոսքով՝ բոլորս ականատես ենք լինում, թե Լեռնային Ղարաբաղում ապրողներն ինչ զրկանքների միջով են անցնում՝ պայմանավորված 8-ամսյա ճգնաժամով։

«Ականատես ենք լինում, հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղի կանանց, տարբեր քրոնիկ հիվանդություններով տառապող եւ հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված տարբեր դեպքերի, որոնք հետեւանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինաբար փակման։ Մինչդեռ այս բեռնատարներում գտնվող սնունդը, դեղորայքը կարող են կյանքեր փրկել կամ առնվազն մեղմել այն իրավիճակը, որն այժմ տիրում է Լեռնային Ղարաբաղում»,-ասաց նա։

Ի դեպ, կեսօրին Վարդան Սարգսյանը հայտարարել էր, որ դեռեւս արձագանք չկա նաեւ  Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմից, որին Հայաստանը խնդրել էր տեղ հասցնել հումանիտար օգնությունը։

Արդեն 6-րդն  օրն է, ինչ Արցախ հումանիտար օգնություն տանող 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում՝ Հակարիի կամուրջից քիչ վերեւ։ Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա եւ 9 տոննա դեղորայք։ Բացի նշվածից, Արցախին նվիրաբերված մոտ 700 տոննա բեռ պահեստավորված է Գորիսում եւ Երեւանում;

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31