Լրահոս
Օրվա լրահոսը

1 ոսկե, 4 արծաթե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Օգոստոս 08,2023 17:36

Հայաստանի մասնակիցները 1 ոսկե և 4 արծաթե մեդալ են նվաճել Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը կայացած 30-րդ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition):

Ոսկե մեդալի արժանացել է Ռուբեն Համբարձումյանը, արծաթե մեդալների՝ Գագիկ Մելքումյանը, Վահագն Հովհաննիսյանը, Վահրամ Ասատրյանը (Երևանի պետական համալսարան) և Արման Ֆահրադյանը (Հայ-ռուսական համալսարան)։ Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը: Օլիմպիական թիմը մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Արման Բայրամյանը և Տիգրան Հակոբյանը:

Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմերի շուրջ 393 ուսանողներ:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031