Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին՝ 2024 թ. ԱՊՀ սպորտային մայրաքաղաք

Օգոստոս 08,2023 18:42

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում ընտրվել է խորհրդի նախագահ։ Լիազորությունները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից՝ 1 տարի ժամկետով։ Խորհրդի որոշմամբ Գյումրին ընտրվել է ԱՊՀ երկրների սպորտային մայրաքաղաք, որտեղ 2024 թվականին կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մեծ համաժողով։

Նշենք,որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ հետևելու այս օրերին անցկացվող ԱՊՀ երկրորդ խաղերին։

Մինսկ այցի շրջանակում Կարեն Գիլոյանը հանդիպել է Բելառուսի սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկին։ Ոլորտի պատասխանատուները քննարկել են հետագա մի շարք համագործակցություններին և փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։ Կարեն Գիլոյանն այցելել է Մինսկում գտնվող սպորտային գիտահետազոտական, վերականգնողական բժշկական կենտրոն, որը աշխարհում լավագույններից է իր տեխնիկական, գույքային հագեցվածությամբ։ Գիլոյանը տեղում ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին, տեխնիկական բազային, ինչպես նաև կենտրոնի սպասարկման համակարգին։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031