Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ դիտորդը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում կրակոցներին». առաքելությունը հեռացրել է ՊՆ-ի տեղեկատվությունը հերքող գրառումը

Օգոստոս 15,2023 17:11

ԵՄ դիտորդական առաքելությունը հեռացրել է «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) ՊՆ-ի տեղեկատվությունը հերքող գրառումը՝ հայտնելով.

«Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին»:

Նշենք, որ համացանցում տարածված տեսանյութում ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդը պատմում է, թե ինչպես են ադրբեջանական կողմից կրակել իրենց ուղղությամբ։

Հիշեցնենք՝ ՊՆ-ն հայտնել էր. «Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031