Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի նախագահին «Ղարաբաղի վերականգնման գործում առաջին օտարերկրյա նվերի» համար

Օգոստոս 23,2023 14:25

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ադրբեջան կատարած այցի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և մասնակցել Ֆիզուլիում դպրոցի բացման արարողությանը:

Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, որի ժամանակ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի նախագահին Ֆիզուլիում իրենց դպրոց նվիրելու համար: «Դա օտարերկրյա պետության կողմից առաջին նվերն է Ղարաբաղի վերականգնման գործում, և մենք շատ բարձր ենք գնահատում եղբայրության, զորակցության և աջակցության այդ քայլը… Դպրոցը կրում է ուզբեկ ժողովրդի մեծ որդի Միրզա Ուլուգբեկի անունը, և դա կլինի ոչ միայն կրթության օջախ, այլև մեր եղբայրության և բարեկամության ևս մեկ կենտրոն»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031