Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական անցակետում շտապօգնության մեքենայի վրայից պոկել են Արցախի առողջապահության նախարարության պաստառը

Օգոստոս 25,2023 14:36 Share

«Ազատություն». Ադրբեջանական լրատվամիջոցների այսօր տարածած կադրերում երևում է, թե ինչպես են Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետում պարտադրում Արցախի շտապօգնության մեքենայի վրայից պոկել «Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն» գրությամբ պաստառը, որի վրա պատկերված է նաև Լեռնային Ղարաբաղի զինանշանը։

Ընդորում՝ տեսանյութն էլ վերնագրել են` «Դաս հայերին մեր սահմանապահներից. ավելորդ զինանշանը հանվել է»։

Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել