Լրահոս
Ճանաչողությունը և ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը և Իգոր Խովաևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Օգոստոս 31,2023 17:29 Share
Աջակցեք aravot.am-ին

Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ Արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտությունը:

ՀՀ Անվտանգության խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: