Լրահոս
Օրվա լրահոսը

Փողերը կգնան միայն յուրայիններին. Աշոտ Մելիքյանը իշխանության նոր նախագծի վտանգների մասին

Հոկտեմբեր 23,2026 15:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասուլիսում անդրադարձավ լրատվական դաշտի բևեռվածությանը և դրան նպաստող ֆինանսական գործոններին: Նրա ձևակերպմամբ՝ մեդիադաշտ եկող խոշոր ֆինանսական հոսքերը հիմնականում քաղաքական փողեր են և հետապնդում են համապատասխան քաղաքական նպատակներ:

Նա նշեց, որ այդ բևեռացումը մեղմելու նպատակով իշխանությունները ձեռնարկել են որոշակի քայլեր: Մասնավորապես, օգոստոսին կառավարությունը հավանություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթի, որի համաձայն՝ քաղաքացիներին հնարավորություն է տրվելու իրենց եկամտահարկից հատկացումներ ուղղել երեք հիմնական ուղղությամբ՝ լրատվամիջոցներին, կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին։

ԽԱՊԿ նախագահն այս նախաձեռնությունը դրական է գնահատում այն առումով, որ այն ստեղծում է լրացուցիչ ֆինանսական աղբյուր, միևնույն ժամանակ էլ փաստում է՝ լիարժեք երաշխիք չկա, քանի որ քաղաքական ուժերը կարող են ուղղորդել իրենց ընտրազանգվածին այդ գումարներն ուղղել բացառապես այն լրատվամիջոցներին, որոնք սպասարկում են իրենց շահերը։

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031