Լրահոս
Օրվա լրահոսը

15 տոկոս գնաճ, ՀՆԱ-ի 15 տոկոս անկում․ ի՞նչ կարժենա ՀՀ-ին գազի թանկացումը

Հոկտեմբեր 23,2026 15:44 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այն, ինչ տեղի է ունենում, խորհրդարանական ընտրությունների տրամաբանական շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը տեղական ընտրությունների ժամանակ՝ գնում են իրենց հին մեթոդներով՝ կալանավորելով, ձերբակալելով, և ամենավատն այն է, որ միանգամից տրվում են իրավական գնահատականներ ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից։ Այսինքն՝ դեռ չկա որևէ վճիռ, եզրակացություն, իրավական վերջնական փաստ, բայց իրենք դա որակում են որպես ընտրակաշառք։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում»,- Ստեփանավանում լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Հարցին՝ որպես տնտեսագետ ինչպե՞ս կգնահատեք գազի գնի հնարավոր թանկացման ռիսկերը, Հայկ Ֆարմանյանը պատասխանեց․ «Գազի գնի թանկացման հետ կապված կան հստակ հաշվարկներ․ շուրջ 3 անգամ առևտրաշրջանառությունը նվազելու կանխատեսումներ կան, ՀՆԱ-ի հետ կապված ևս։ Այնպես որ, իշխանությունները լավ վիճակում չեն․ հստակ երկընտրանքի առաջ են կանգնած իրենց պատճառով։ ՀՆԱ-ի 15 տոկոս անկում, 15 տոկոս գնաճ, արտաքին առևտրի ծավալների՝ արտահանման, ներմուծման անկում։ Ամենագլխավորը՝ ՀՀ-ն գտնվում է ազատ մաքսային ռեժիմում, և դրա վերանայումը նշանակում է, որ ներկրվող ապրանքները, որոնք շուրջ 5 միլիարդ դոլար են, ավտոմատ թանկանալու են մինչև 20 տոկոսով»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցները Ստեփանավանից ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031