Լրահոս
Օրվա լրահոսը

«Բալա՛ս, պայուսակիդ մեջ մի կտոր հաց կա, երբ սովածանաս, կուտես: Մա՛մ, բա տանը հաց կա՞ր, որ ինձ համար դրել ես…»

Սեպտեմբեր 01,2023 23:07 Share

Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրում է.

«Այսօր Արցախում ևս մեկնարկեց նոր ուսումնական տարին, բայց ադրբեջանական ցեղասպանական պաշարման հարուցած բավականին ծանր պայմաններում՝ առանց բավարար գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաների:

Բազմաթիվ երեխաներ ի վիճակի չեն եղել դպրոց այցելել՝ հագուստի, տրանսպորտի ու այլ պայմանների բացակայության պատճառով:

Այսօր հարազատներիցս մեկը մի դեպքի ականատես եղավ: Մայրիկը առաջին դասարանցուն ուղեկցում էր դպրոց և ճանապարհին ասաց.

«Բալա՛ս, պայուսակիդ մեջ մի կտոր հաց կա, երբ սովածանաս, կուտես»:

«Մա՛մ, բա տանը հաց կա՞ր, որ ինձ համար դրել ես»,- հարցրեց երեխան…

Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը՝ անկախ հանգամանքներից: Այսօր կարևոր առիթ է բարձրաձայնելու արցախցի երեխաների բազմաթիվ իրավունքների սուր խախտումների մասին, որոնք աստիճանաբար անդառնալի հետևանքների են հանգեցնում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930