Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախն էափոխման իր նախադեպ օրինակով ճանապարհ է նշմարում․ Րաֆֆի Հովհաննիսյան

Սեպտեմբեր 02,2023 11:50

ՀԱՅՈՑ ԱՐԴԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ՝

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՈՒ 21-Ի ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԻԱՅՆ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Մեր վաղը լուծվում է այսօր. 32 տարի անց կրկնում եմ։

Միացյալ Արցախի օրինավոր ու իրավակարգ անջատումն անկախացող Խորհրդային Ադրբեջանից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման հանրաքվեն մեր ժամանակակից պետականության հիմնասյուներն են։

Համազգային-պետական այս դարակազմիկ հանգրվանը հաղթահարելու համար հենց դրանք են, որ մի քանի նմանների հանգույն արժանի են և ենթակա հրամայական հարգանքի, սիրո ու խոնարհման։

Արցախն էափոխման իր նախադեպ օրինակով ճանապարհ է նշմարում։ Սփյուռքը դեռ երկար կպայքարի բարի և հոռի օրինակների հետքերով։

Հերթը Հայաստանինն է, և հիմա։

Բոլորս միասին, որպեսզի Սեպտեմբերի 2-ը երբեք չդառնա Ապրիլքսանչորս, իսկ Սեպտեմբերի 21-ը՝ Դեկտեմբերերկու։

Շարժ արա, Երևան իսկական։

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

2 սեպտեմբեր, 2023

Երևան-Բրյուսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930