Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ այսօր մեզ հրամցնում են իշխանությունները՝ որպես լուծում, իրականում թուրք-ադրբեջանական օրակարգ է»․ Կարեն Վրթանեսյան

Սեպտեմբեր 02,2023 20:15

«Այսօր ոչ թե միայն անվտանգության խնդիր է, այլեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության։ Մեզ փորձում են այսպիսի մի ընտրանք դեմ տալ, որը կեղծ ընտրանք է։ Այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանություն, թե՞ Արցախ։ Դա կեղծ ընտրանք է, Արցախը Հայաստանի ինքնիշխանությունն ապահովող հենասյուներից մեկն է։ Ոնց որ մարդուն ասեն՝ մի ոտքը կտրենք, որ կանգուն լինի, այդպես չի լինում»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նա նշեց, որ պետք է հասկանալ, որ առանց Արցախի Հայաստանի Հանրապետությունը շատ է թուլանում։ «Ընդ որում, այստեղ միայն անվտանգության հարցը չէ՝ հարցերը շատ են՝ սկսած ջրային պաշարների հարցից վերջացրած Հայաստանի քաղաքական կշիռը միջազգային քաղաքական ասպարեզում։ Այն, ինչ այսօր մեզ հրամցնում են իշխանությունները՝ որպես լուծում, դա իրականում թուրք-ադրբեջանական օրակարգ է»,- ասաց նա։

Կարեն Վրթանեսյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի երեկ իրականացրած ագրեսիային։ «Ես չեմ կարող ասել՝ կոնկրետ այդ գործողությունը ինչից ելնելով է եղել, բայց ես դա սադրանք չէի անվանի, սա սադրանք չէ, դա ադրբեջանական քաղաքականության հերթական քայլն է։ Իրենք անընդհատ այս ճնշումն անելու են։ Եվ միամտություն է ինչ-որ խաղաղություն ակնկալելը։ Այն, ինչ մեզ վաճառում են որպես այսպես կոչված խաղաղության օրակարգ, դա իրականում գերեզմանային խաղաղություն է։ Այսինքն՝  գերեզմանում էլ է խաղաղ, որովհետեւ սուբյեկտներ չկան, թաղված են արդեն։ Դա են մեզնից ուզում։ Ուզում են, որ մենք լինենք գետնի մեջ, այլ ոչ թե լինեն իրավունքներով, թեկուզ ամբիցիաներով միջազգային իրավունքի սուբյեկտ։ Մեզ ուզում են ընդհանրապես վերացնել»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930