Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն այսօր միայն արցախցու խնդիրը չէ, Արցախը 10 մլն հայության խնդիրն է»․ Թեւան Պողոսյան

Սեպտեմբեր 02,2023 20:47

«Ես վստահ եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, որ այս հրապարակի անվտանգությունը սկսվում է Ակնայից։ Եվ եթե մենք դա գիտակցեինք բոլորով միասին, ապա ոչ մեկին պետք չէր լինելու բացատրել մեր ազգային հերոս Ավոյի խոսքերը՝ «Կորցնելով Արցախը՝ մենք շրջելու ենք Հայաստանի պատմության վերջին էջը»»,- այսօր Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը։

Ըստ նրա՝ մենք չպահպանեցինք նաեւ ազգային միասնությունը, թույլ տվեցինք, որ տարբեր միջոցներով մեզ բաժան-բաժան անեն։ «Եվ հասանք այն կետին, որտեղ նորից պետք է սկսենք փնտրել այն ճանապարհը, որը պետք է բոլորիս միացնի։ Արցախն այսօր այդ օրինակն է մեզ համար ծառայում, Արցախն այսօր իրականում միայն արցախցու խնդիրը չէ, Արցախն այսօր 10 մլն հայության խնդիրն է։ Եվ ուրեմն պետք է գիտակցենք, որ այն բոլոր բաժանարար երեւույթները, որոնց պարզապես հօդս են ցնդում, որոնցով փորձում են մեզ բաժանել ղարաբաղցու-գյումրեցու, սին են, չկա այլեւս «ցի», կա հայ, կա հայրենիք։ Եվ այդ հայրենիքի ցանկացած տարածքի մեկ միլիմետրը չի կարող ամեն մեկն առանձին տնօրինել, դա մեր միասնական որոշումը պետք է լինի։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք դրա համար պայքարել»,- ասաց Պողոսյանը։

Նա դիմեց արցախցիներին, ասաց, որ այսօր Արցախը կռիվ է անում բոլորիս արժանապատվության համար։ «Այն, ինչ այդտեղ որոշեք, դա էլ պետք է դառնա մեր բոլորիս միասնական պայքարի ուղղությունները։ Մենք էլ պետք է ուս-ուսի տանք եւ ձեզ հետ միասին այդ պայքարը տանենք։ Եվ այդ ժամանակ կլինի մեր երազած միացումը, ինչով էլ սկսվել է մեր շարժումը»,- արցախցիներին դիմեց Թեւան Պողոսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930