Մարտական եղբայրություն միաբանության Ազգային հեղափոխություն կուսակցությունը ՀՀ ԱԺ-ի դիմաց անցկացրեց ցույց՝ ընդդեմ Ալիևի կողմից պարտադրված սահմանադրական հանրաքվեի իրականացմանը:
«Այս պահին հիմնականում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ տարվում է Հայաստանի կազմալուծման ծրագիրը։ Ի տարբերություն քաղաքական դաշտում գործող բազմաթիվ կուսակցությունների և խորհրդարանում գտնվող հիշող ուժի՝ «Մարտական եղբայրություն» միաբանությունը առաջարկում է դիմադրության ճանապարհը։ Մենք ոչ թե սխալ ենք համարում նոյեմբերի 9-ի պայմանագիրը, այլ նաև մյուս առաջարկները, որոնք առաջարկում էին մյուս քաղաքական ուժերը, որ պետք էր հանձնվել հոկտեմբերի 19-ին։ Բոլորը խոսում են հանձնվելու օրակարգի շուրջ, իսկ ոչ մեկը չի խոսում, որ պետք է պայքարը շարունակվել և չհանձնվել»,- հայտարարեց Մասիս Շիրոյանը։
Նա դիմեց քաղաքական ուժերին․ «Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը կամ խորհրդարանում գտնվող պատգամավորները կարող են իջնել և ասել, որ՝ ոչ, այդպես չէ, մենք պայքարի կողմնակիցներ ենք եղել և ցանկանում ենք պայքարը շարունակել։ Բայց իրենք միշտ գուժել են, որ Հայաստանը չի կարող պատերազմել Ադրբեջանի դեմ, մենք թույլ ենք, պետք էր համաձայնել Լավրովի պլանին հոկտեմբերի 19-ին։ Այնինչ, չնայած որ մեր ԳՇ նախկին պետը՝ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը զեկուցել էր Փաշինյանին, որ մեր զինված ուժերը չեն կարող պատերազմել, դրան ի պատասխան 10-րդ օրը ադրբեջանական ամբողջ ԳՇ-ն փոխվում է, որովհետև ադրբեջանական ԳՇ-ն իր առջև դրված խնդիրը չէր կարողացել իրականացնել։ Այստեղ քանդվում են Հայաստանի պարտությունը գուժող մարդկանց բոլոր թեզերը։ Ու եթե կա խորհրդարանում որևէ քաղաքական ուժ, որը համաձայն չէ այս իմ ասածների հետ կամ կողմ է իմ ասածներին, ինքը պետք է այս պահին դուրս գա և հայտարարի, որ միանում է պայքարի դիմադրությանը»։
Կարդացեք նաև
«Այո, մենք չենք խորշում և ասում ենք՝ մենք ռևանշիստ ենք, մենք պայքարող ենք, ու մենք չենք փորձում ամեն հնարավորն անել, որպեսզի հանձնվենք ադրբեջանական պահանջներին և Ադրբեջանի գերակայությանը»,- ասաց Շիրոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Մարտական եղբայրություն միաբանության անդամ Արմեն Սաղաթելյանը նշեց, որ այսօր իշխանությունները փորձում են համոզել, թե Արցախի հարցը փակված է։
«Մեր դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է՝ մենք երբեք չենք ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում և համաձայն չենք փակել Արցախի հարցը։ Ի՞նչ է Արցախի հարցը, Արցախի հարցն առաջացել է Արցախում ապրող հայ ժողովրդի արդար, ազնիվ պահանջից՝ ինքնորոշման պահանջից։ Եվ հիմնվել է համազգային, համաժողովրդական հզոր շարժման վրա»,- ասաց Արմեն Սաղաթելյանը։
«Մենք այսօր եկել ենք ասելու, որ Արցախյան հարցը փակ չէ։ Մենք 2020 թվականին ունեինք մեծ ներուժ՝ այդ հարցը բարձրացնելու միջազգային ատյաններում։ Պատերազմը շատ անտաղանդ ձևով պարտվելուց հետո էլ, դեռ Արցախը չկորցրած՝ մենք ներուժ ունեինք պայքարելու և ունեինք միջազգային հարթակներում դաշնակիցներ գտնելու հնարավորություն, եթե շարունակեինք պայքարել։ Նույնիսկ հիմա էլ՝ Արցախի հայաթափումից հետո, երբ մեր պետությունը լուռ հետևեց, թե ինչպես էր Արցախը հայաթափվում և ոչինչ չարեց այդ ուղղությամբ, նույնիսկ այս պահին մենք դեռ ներուժ ունենք արցախահայության իրավունքները միջազգային ատյաններում բարձրացնելու, պայքարը շարունակելու և հարցը բաց պահելու համար»,- հավելեց Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Մարտական եղբայրություն միաբանության անդամ Ռուբեն Դալլաքյանն էլ իր խոսքում անդրադարձավ ՀՀ իշխանությունների տարածքային զիջումներին՝ դրանք վտանգավոր համարելով։
«Ասեմ մի փաստ, որի մասին ոչ ոք չի բարձրաձայնում՝ այսօր Տիգրանաշենի կողքը՝ բարձունքի վրա, Նախիջևանի սահմանից մոտ 6 կիլոմետր խորությամբ, Հայաստանի ներսում կառուցվում են բունկերներ։ Դրանք շատ լավ երևում են Google-ի քարտեզի վրա, ոչ մի գաղտնիք չկա, ցանկացած մարդ հենց հիմա կարող է բացել և նայել։ Ի՞նչ է սա, եթե ոչ նախապատրաստություն հերթական զիջումներին, երբ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ են դնում՝ զուգահեռաբար կառուցելով բունկերներ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






















































