Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պատմական դժվարին փուլը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն, հայկական աշխարհի ուժերի մեկտեղում, նոր գաղափարներ, և, իհարկե, մեծ հավատ. Գագիկ Ծառուկյան

Սեպտեմբեր 09,2023 14:29 Share

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգարժան պրն. Ս. Շահրամանյան,
Շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Շնորհավորում եմ Արցախի ժողովրդին՝ անկախ պետականության նոր փուլը պատվով սկսելու առիթով։ Անկախ բոլոր անմարդկային դժվարություններից ու զրկանքներից, Արցախում նախագահական ընտրություններն անցան երկրի սահմանադրությանը և միջազգային իրավունքի նորմերին լիակատար համապատասխանությամբ։

Հարգարժան պրն. Նախագահ,
Այս պատմական դժվարին փուլը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն, հայկական աշխարհի ուժերի մեկտեղում, դաշնակիցների հետ վստահության վրա հիմնված ճիշտ հարաբերություններ, նոր գաղափարներ, նոր տեսլական և, իհարկե, մեծ հավատ։
Ես վստահ եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ մեր սեփական հողում խաղաղ ու արժանապատիվ ապրելու համար։

Մեկ անգամ ևս ընդունեք իմ շնորհավորանքները։ Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ մենք կունենանք ուղիղ շփման և հարցերն անմիջականորեն քննարկելու հնարավորություն, իսկ մինչ այդ վստահ եղեք, որ հանձին ինձ՝ Արցախն ունի լավ բարեկամ, որի սիրտն ու միտքն ամեն վայրկյան այդտեղ է, և որն իր ուժերի ներածին չափով միշտ պատրաստ է օգտակար լինել Արցախի ժողովրդին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930