Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ որոշումը կրելու պատասխանատվությունը մեզանից յուրաքանչյուրինն է․ ԱՀ ԱԺ նախագահ

Սեպտեմբեր 09,2023 16:58 Share

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում

Նախքան շնորհավորանքներս, մի քանի անդրադարձ այստեղ հնչած ելույթներին և տեսակետներին: Պարզապես չէի կարող անտարբեր լինել և անմասն մնալ:

Գիտեք սպորտում կա քաշային կարգ հասկացողություն: Ես կարծում եմ նաև քաղաքականության մեջ, ինչպես նաև կյանքում կա քաշային կարգ հասկացողությունը: Այս առումով, կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա խորությամբ ընկալի այդ հասկացողությունը: Երբ որ խոսում ենք տեսակետների, որոշումների մասին, պետք է հստակ կարողանանք ամրագրել և արձանագրել, որ մեկն է տեսակետ, որ մեկն է որոշում:

Երբ որ խոսում ենք այս կարգի քաղաքական տերմինների մասին, նաև պետք է կարողանանք տարբերակել ռազմավարությունը և մարտավարությունը: Եվ մեզանից յուրաքանչյուրը իր մեջ պետք է ունենա ռազմավարական մտածելակերպ, ինչու չէ նաև մարտավարական համապատասխան մոտեցումներով:

Նաև կա նպատակի, միջոցի հասկացողություն: Ես ուզում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը առաջնորդվի հենց այդ մոտեցումներով և կարողանա զանազանել՝ որն է նպատակը, որը` միջոցը: Կարծում եմ՝ այս բոլոր ձևակերպումներն ու  թեզերը օգտակար կլինեն նորընտիր նախագահին:

Ուզում եմ առիթից օգտվել՝ շնորհավորելու նաև մեր ժողովրդի անունից, բոլորիս անունից: Բոլորս գիտակցում ենք, թե ինչպիսի ծանր պատասխանատու շրջանում և ինչպիսի ծանր որոշում է կայացրել հենց ինքը` Սամվել Սերգեյի Շահրամանյանը: Եվ այդ որոշումը կրելու պատասխանատվությունը, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրինն է՝ թե´ կողմ  և թե´ դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած, և նաև մեր հասարակությանը, որովհետև մեր այսօրվա վիճակը այնպիսինն է, որ յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր ժամ կարող է մեզ համար ճակատագրական լինել: Ես կարծում եմ այսօր մենք մեր առաքելությունը ավարտեցինք այս ճակատագրական պահին ճակատագրական որոշումով: Մեկ անգամ ևս շնորհավորանքներ, Սամվե´լ Սերգեյի: Հույս ունենք, որ Ձեր աշխատանքը կլինի բեղմնավոր, ինչպես Դուք եք նշել՝ ի շահ Արցախի Հանրապետության, ի շահ Արցախի և  հայ ժողովրդի:

Շնորհավորում եմ:

ԱՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930