Լրահոս
Օրվա լրահոսը

«Քվեարկել եմ, որ երեւանցին հնարավորություն ունենա աշխատել եւ ստեղծագործել խաղաղ, անվտանգ քաղաքում». Նելլի Հարությունյան

Սեպտեմբեր 17,2023 10:50

Այսօր վաղ առավոտից՝ 08:00-ից,  մեկնարկել են Երեւանի ավագանու ընտրությունները:

«Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանն արդեն իր ընտրությունը կատարել է, լրագրողների հետ զրույցում ասաց. «Քվեարկել եմ, որ երեւանցին հնարավորություն ունենա աշխատել եւ ստեղծագործել խաղաղ, անվտանգ քաղաքում»:

Իր հաղթելու շանսերը այս թեկնածուն չի թերագնահատում. «Վստահ եմ, որ կա ընտրողների մի ստվար զանգված, որը հստակ գիտի իր իրավունքներն ու պարտականությունները եւ նոր բովանդակություն կտա այս ընտրություններին»:

Նրա խոսքով, ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը մշտապես ոչ ցանկալի մակարդակի է լինում, ակնկալվող ակտիվություն չի գրանցվում: Ըստ նրա՝ ընտրողների չմասնակցելը նպաստում է բացակաների հաշվին  որոշակի չարաշահումների թույլ տալուն: Բայց տիկին Հարությունյանը վստահ է, որ իր մասնակցությամբ հիասթափված, անտարբեր  ընտրազանգվածը այս անգամ նույնպես կմասնակցի ընտրություններին:

Եթե ընտրվի քաղաքապետ, տիկին Հարությունյանը խոստացավ իր թիմով բարեխիղճ ծառայել Երեւանին, բայց եթե անհրաժեշտ քվեն չստանա, որ քաղաքապետի պաշտոնն ունենա, պատրաստ են ավագանու կազմում էլ ծառայեն Երեւանին:  Հիշեցնենք, որ ընտրությունները կտեւեն մինչեւ երեկոյան ժամը 20:00-ը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930