Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Թեւանյանը իշխանափոխություն է խոստանում, եթե մարդիկ դուրս գան հրապարակ

Սեպտեմբեր 19,2023 19:15

Քիչ առաջ Հանրապետության հրապարակ եկավ եւ ի պաշտպանություն Արցախի ցույցին միացավ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

Իր ելույթում Անդրանիկ Թեւանյանը ՀՀ քաղաքացիներին հորդորեց  դուրս գալ հրապարակ եւ միանալ ցուցարարներին. «Երեք ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում ես խոստանում եմ հստակ ճանապարհային քարտեզով խնդիրը լուծել եւ հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին»։

Անդրանիկ Թեւանյանը նաեւ ասաց՝ դաշինքը ներկայացրել է  պահանջները, այդ պահանջները ենթակա են իրագործման, որը իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված լավագույն բանաձեւն է։

Այդ պահանջները 3-ն են․

1․ Հրաժարում Պրահյան գործընթացից,

2․ Հրաժարում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց եւ ՀՀ անկախության հռչակագրի ճանաչում եւ անվտանգություն արցախահայության համար,

3․ Որպես մեր անվտանգության կարեւոր երաշխիք՝ իրականացնել ամբողջական իշխանափոխություն․ ձեւավորել ժամանակավոր կառավարության, հետագայում ամբողջական իշխանափոխության իրականացման համար։

«Այն պատասխանատվությունը, որը փոխանցվում է, ենթադրում է նաեւ կարգապահություն բոլորի կողմից։ Որեւէ ավելորդ քայլ կդիտվի որպես խանգարիչ գործողություն։ Այն մարդիկ, որոնք վստահել են ընդդիմության առաջնորդությունը եւ մեզ ձայն են տվել, միայն այն առաջարկներին ու կոչերին լսեն, որոնք կհնչեն ընդդիմության կողմից»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։

Որպեսզի հնարավոր լինի խնդիրները տեղ հասցնել՝ նա անհրաժեշտ համարեց առավելագույն կազմակերպվածությունը։

Այլ մանրամասները՝ քիչ ուշ, տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930