Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ազգային անվտանգության սպառնալիք է, Հայաստանի ինքնիշխանության կործանման գլխավոր հրամանատարը. Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 24,2023 18:49

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանն ազգային անվտանգության սպառնալիք է, Հայաստանի ինքնիշխանության կործանման գլխավոր հրամանատարը։

Հերթական անգամ ներքին և արտաքին թշնամիներ փնտրելով և դրանց դեմ պայքարելով՝ նա ունի մեկ նպատակ՝ դառնալ Հայաստանի Հանրապետության վերջին ղեկավարը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը բարձրագույն արժեք են, որոնք սակայն որևէ աղերս չունեն Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ։

Հայաստանի Հանրապետությանը առաջիկայում սպասվում են առավել բարդ մարտահրավներ, որոնց դիմակայման համար անհրաժեշտ է օր առաջ ունենալ Հայաստանի Հանրապետությանը նվիրված, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ոչ միայն խոսքով, այլև գործողություններով բարձրագույն արժեք համարող, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930