Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյան. «Ռուսական ռազմաբազան Թուրքիայի ագրեսիան կանգնեցնելու եւ հայոց ցեղասպանների ախորժակը զսպելու համար է»

Սեպտեմբեր 04,2026 18:17 Share

Փաստավավերագրող Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով Բիշքեկում կայացած Ալիեւ-Փաշինյան հանդիպմանը եւ այդ կոնտեքստում Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, ասաց. «Ոչ միայն Տիգրանաշենի, այլեւ սահմանադրությունը փոխելու, Զանգեզուրի միջանցքը բացելու կոնտեքստում, ինչի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, դրանց դիմաց դեռեւս խոչընդոտներ չկան։ Պարզ է, որ Ալիեւը հանդիպում է Հայաստանից նոր տարածքներ կորզելու, թուրքական աշխարհն ընդլայնելու համար։ Կարելի է, որ Նիկոլ Փաշինյանը, երբ դուրս գա հաջորդ ճեպազրույցներին, ճակատին գրի. «Ես հանդիպում եմ Ալիեւին Հայաստանը ծախելու համար», որպեսզի ամեն անգամ նույն բանից խոսելու առիթ չլինի։

Մարդկանց արդեն խաբել չի լինում։ Հայաստանում արդեն բոլորը գիտեն՝ ովքեր են այս տղաներն ու աղջիկները։ Հարցը միայն այն է, թե որ պահից է լինելու նոր  հեղափոխական գաղափարներով կազմակերպված այն ուժը, որը հայերին անիմաստ դարձնելու մոլուցքի դեմն առնելով եւ նոր մտքերով նոր հասարակություն ձեւավորելով աշխարհին օգուտ կտա։ Ոչ թե կլինի եվրոպական, արեւմտյան ու թուրքական ծրագրերի պտուտակը կամ մեխը, որի գլխին չագուչով անընդհատ խփում են, որ աշխատի, այլ ինքը հավելյալ արժեք կստեղծի աշխարհում ու կնպաստի աշխարհի զարգացմանը։

Դրա հիմքը հիմիկվանից դրվում է, եւ ես խորհուրդ եմ տալիս նոր եկող քաղաքական գործիչներին, որ ավելի շատ մտածեն, թե ինչ նոր մտքեր են բերելու»։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե Պուտինի հետ հանդիպումը հաջողություն էր իր համար, ինչպես նաեւ այն մասին, թե ի վերջո ռուսական 102-րդ ռազմաբազան կենսական նշանակություն չունի եւ կարող է հենց վաղն էլ դուրս բերվել, ինչպես ՌԴ նախագահն է ասում, Հովհանես Իշխանյանը նկատեց. «Նրա համար  Արցախի հանձնումն էլ ձեռքբերում է։

Ամբողջ խնդիրն այն է, որ երբ սրանք եկան ու իրենց ռուսաֆոբիան սկսեցին տարածել, մենք ասում էինք, որ սրանք Արցախը հանձնելու են՝ ռուսական ռազմաբազան դուրս բերելու եւ թուրքական աշխարհը այստեղ բերելու համար։ Նրանք այդ ամենը քայլ առ քայլ՝ խաբելով, մանիպուլացնելով, ստելով, ծախելով, սպանելով, բանտարկելով, նսեմացնելով, ահաբեկելով այս տարիների ընթացքում արեցին։ Հիմա եկել, հասել է պահը, որ այս տղաները եւ աղջիկները, երբ որ սահմանադրությունը կձուլեն թուրքական աշխարհի տրամաբանության հետ, այստեղ ռուսական ռազմաբազան բնականաբար, Թուրքիային պետք չի։ Բայց Թուրքիան էլ մեզ՝ հայերիս պետք չէ, պետք չէ, որ մեզ ղեկավարի։ Եվ ռուսական ռազմաբազան Թուրքիայի ագրեսիան կանգնեցնելու եւ հայոց ցեղասպանների ախորժակը զսպելու համար է»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930