Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում արդեն ինստիտուցիոնալացվել է պատիժը տալը, հետո՝ վճիռը»․ Հովհաննես Իշխանյան

Սեպտեմբեր 11,2026 16:00 Share

«Մեր ուսումնասիրությունների արդյունքը ցույց է տալիս, որ ՀՀ-ում արդեն ինստիտուցիոնալացվել է պատիժը տալը, հետո՝ վճիռը։ Դեպքեր են գրանցվում, որտեղ մարդիկ կալանքի տակ գտնվելուց հետո արդարացվում են, պարզվում է՝ մեղավոր չեն»,-«Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի» «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացման ժամանակ ասաց իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը։

Այս առիթով նա հիշեց «Ալիսը հրաշքների աշխարհում հեքիաթը»․ «Վերջում, երբ դատավարական գործընթաց է լինում, դատավորը, որը նաև թագավորն էր, դիմում է ատենակալներին ու ասում՝ ժամանակն է, որ վճիռը կայացնենք, թագուհին ասում է, չէ՝ նախ պատիժը, հետո վճիռը»։

Անդրադառնալով վիճակագրությանը՝ Հովհաննես Իշխանյանը նշեց․ «2026-ի ապրիլի տվյալներով՝ ՀՀ-ում առանց վերջնական վճռի նախնական կալանքի տակ եղողների թիվը 48,1 տոկոս է, իսկ ԵԽ-ի «SPACE I»-ի 2025 թվականի քրեակատարողական վիճակագրության համաձայն՝ 52 տոկոս էր։ Այսինքն՝ անազատության մեջ գտնվողների ուղիղ կեսը վերջնական վճիռ չունի։ Այս հարցում ՀՀ-ն առաջատար է ԵԽ երկրներում։ Ադրբեջանում 20,8 տոկոսն է կազմում։ ՀՀ-ում 2015-ի համեմատ այդ ցուցանիշն աճել է մոտ 20 տոկոսով, իսկ 2018-ին եղել է 37 տոկոսի չափով։ Աճման միտում է, գործ ունենք անմեղ մարդկանց պատժելու ինստիտուտի հետ»։

«Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930