Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է երկրի նախագահին իմփիչմենթի ենթարկելու դիմումը

Հոկտեմբեր 16,2023 17:24 Share

Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվին խախտել է երկրի հիմնական օրենքը, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։

Այսպիսով, Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցով  խորհրդարանի 80 պատգամավորի ներկայացրած դիմումը։

Սահմանադրական դատարանի անդամները քվեների 6 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ  վճռել են՝ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին խախտել է երկրի հիմնական օրենքը՝ առանց կառավարության թույլտվության՝ արտերկրյա շրջագայությունների մեկնելով։

Այժմ Զուրաբիշվիլիի իմփիչմեթի հարցը 2 շաբաթվա ընթացքում քննելու է երկրի խորհրդարանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել