Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի բնակիչներն այսուհետ սոցիալական ծառայություններից կօգտվեն նոր հասցեում

Հոկտեմբեր 24,2023 18:11

Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներն այսուհետ սոցիալական ծառայություններից կօգտվեն Միասնական սոցիալական ծառայության նոր տարածքային կենտրոնում։

Այսօր կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ներկաները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և սոցիալական ծառայությունների տրամադրման հնարավորություններին։ Վերջիններս նշել են, որ նոր տարածքային կենտրոնի հիմնմամբ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ամենօրյա աշխատանքները կդառնան առավել հասցեական ու համակարգված։

Կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 179 մլն դրամ, բնակիչներին հնարավորություն կտա մեկ պատուհանի սկզբունքով օգտվել զբաղվածության, սոցիալական ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։

Միասնական սոցիալական ծառայության Արթիկի տարածքային կենտրոնի հիմնման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի (ՍՊՎԾ 2) շրջանակում։

 

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031