Լրահոս
Օրվա լրահոսը

22 դպրոցներից 5-ում սննդամթերքի անվտանգության խախտումներ են արձանագրվել

Նոյեմբեր 15,2023 16:39

2023 թվականի սեպտեմբերի մեկից մեկնարկել է ուսումնական տարին և, հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Հայաստանի Հանրապետության 22 միջնակարգ դպրոցներում (2-ական դպրոց Երևանում և յուրաքանչյուր մարզում):

Խախտումներ արձանագրվել են միայն 4 մարզի 5 դպրոցում: Այսպես՝

  • Արմավիրի մարզի «Արմավիրի 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում սննդի կառույցը ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, պատուհաններ չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
  • Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է ժամկետանց հավի ձու և մածուն,
  • Շիրակի մարզի «Հոռոմի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է անհայտ ծագման հավի կրծքամիս՝ առանց մակնշման, առանց հայերեն մակնշման Чистое золото արևածաղկի ձեթ, ինչպես նաև կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված պանրային մթերք «Չանախ»:
  • Շիրակի մարզի «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում խոհանոցի պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, պատերը գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես՝ բացառելով պատշաճ մաքրելու ու ախտահանելու հնարավորությունը, առաստաղը պատված է եղել բորբոսներով: Հայտնաբերվել է նաև առանց հայերեն մակնշման հնդկաձավար, ոսպ և լոբի։
  • Տավուշի մարզի «Աչաջրի Հ․ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում դպրոցի ճաշարանի 4 աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական բժշկական զննության։

Տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր, իսկ ժամկետանց և անհայտ ծագմամբ սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930