Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ում քննարկվել են խմբակցությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հետ կապված հարցեր

Նոյեմբեր 23,2023 23:43

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստին մասնակցել են Գորիս, Քաջարան, Նաիրի, Չարենցավան, Նոր Հաճըն, Կապան, Մեղրի, Ալագյազ, Գյումրի, Վանաձոր, Թումանյան, Ալավերդի, Տաթև, Վարդենիս, Մասիս, Գավառ, Եղեգնաձոր, Ապարան, Բերդ, Փարաքար, Տաշիր, Բյուրեղավան, Աբովյան համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության խմբակցությունների ղեկավարները և անդամները, մարզպետներ, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ։

Խմբակցության ղեկավարները ներկայացրել են իրենց համայնքներում խմբակցությունների աշխատանքի մասին զեկույցներ, խոսել են առկա խնդիրներից ու դրանց լուծման հնարավորություններից։

Քննարկվել են խմբակցությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հետ կապված հարցեր։

Ելույթներով են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Կուսակցության վարչության անդամներ։

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930