Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սահակյան․ Կարծես գիշերն ոստիկանությունում կանցկացնեմ, որովհետև քանի դեռ պետ չկա, հերթապահ ոստիկանները չեն կարող որոշում կայացնել ու աշխատել

Նոյեմբեր 28,2023 00:46

«Զանգ» շարժման անդամ Սուրեն Սահակյանը հայտնում է Ոստիկանության կենտրոնականի բաժնից 

Ինձ բերման են ենթարկել 20:00: Վարչական վարույթն իրականացնելու, դրա համար սահմանված ժամանակը լրացել է 23:00: Մինչև հիմա գտնվում եմ ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որովհետև ոստիկանության ներկայացուցիչները չեն վերադարձնում հավաքի պարտադիր ատրիբուտ հանդիսացող բարձրախոսը։ Ոստիկանները բարձրախոսն առևանգել են մի մարդուց, ով փողոցի երթևեկելի մաս դուրս չի եկել, որևէ զանցանք չի կատարել, բերման չի ենթարկվել։ Վարույթի հետ կապված փաստաթղթերում նշել են, որ դա Միքայել Նահապետյանի փողոցի երթևեկելի հատված դուրս գալու իրավախախտման գործիքն է։ Ո՞նց կարող է բարձրախոսը փողոցի երթևեկելի հատված դուրս գալու ենթադրյալ իրավախախտման գործիք հանդիսանալ։

Խնդրին ծանոթ է և արձանագրել է ոստիկանության բաժին ներկայացած ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խումբը։ Նրանք համաձայն են, որ բարձրախոսի գողությունը իրավաչափ չի և չի կարող կապ ունենալ արձանագրված ենթադրյալ իրավախախտման հետ։ Սակայն տեղում խնդիրը լուծել նրանց չի հաջողվել, քանի որ մեր ժողովրդավարության բաստիոնը չափազանց բաստիոն է։

Խոշոր հաշվով, բարձրախոսը գողանալով, ոստիկանությունը փորձել է անհնար դարձնել էդ պահի իրականացվող իրազեկման ակցիան ու անհնար դարձնել դրա իրականացումը ապագայում ևս։ Խնդրում եմ այս կապակցությամբ կենտրոնացնել իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության ֆոկուսը։ Ինչ վերաբերում է ինձ, ապա կարծես գիշերն էստեղ կանցկացնեմ, որովհետև քանի դեռ պետ չկա, հերթապահ ոստիկանները չեն կարող որոշում կայացնել ու աշխատել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930