Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկում դասավանդող ուսուցչի մոտից հայտնաբերել են կասկածելի ծխախոտի տուփ

Դեկտեմբեր 05,2023 19:30

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ա․ Ա․-ին։

Վերջինիս անձնական իրերը խուզարկելիս՝ ծառայողները նկատել են, որ ծխախոտի տուփի գործարանային փաթեթավորումը խախտված է, իսկ տուփում առկա 21 գլանակները լցված են կանաչ, մանրացված բուսական զանգվածով։

Ա․Ա․-ն բանավոր հայտարարել է, որ նշված ծխախոտի տուփը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մտցնելու համար իր հետ մոտ մեկ ամիս շարունակ բանակցել է դասերին հաճախող դատապարտյալներից մեկը։ Արդյունքում՝ Ա․Ա․-ն գումարի դիմաց համաձայնել է տուփը բերել քրեակատարողական հիմնարկ։

Ա․Ա․-ն քրեակատարողական ծառայողների կողմից ձերբակալվել է և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031