Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը, որը հրաժարվել է սթափության թեստ հանձնել. Shamshyan.com

Դեկտեմբեր 06,2023 14:53

Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Լևոն Հայրապետյանի վարած դիվանագիտական համարանիշներով Maserati մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Դավթյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Maserati-ի վարորդը Հայաստանում Իսլանդիայի պատվո հյուպատոսն է, որը վթարից հետո փորձել է դեպքի վայրից հեռանալ, սակայն պարեկները օպերատիվորեն հայտնաբերել են նրան, ու երբ փորձել են սթափությունը ստուգել, հրաժարվել է՝ ասելով, թե վատ է զգում, ապա դիմել է հիվանդանոց:

Մոտ 1 ժամ էլ այնտեղ են փորձել նրա սթափությունը ստուգել, սակայն նույնպես հրաժարվել է, ինչից հետո քննիչը ստիպված բժիշկներին հանձնարարել է, որպեսզի արյան նմուշ վերցնեն:

Տեղում պարզվել է, որ 3-րդ վիրավորը Toyota-ի ուղևոր` Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Սեյրան Կարապետյանն է:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031