Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյունքը սկսվում է առաջնորդներից». մեկնարկել է Leaders2Leaders ծրագիրը՝ արցախցի ապագա առաջնորդների համար 

Դեկտեմբեր 12,2023 10:51

12 դեկտեմբերի, Երևան: Արցախցի ապագա առաջնորդների համար մեկնարկել է վերապատրաստման և ուսուցման նոր՝ Leaders2Leaders ծրագիրը: Այն «Մենք ենք մեր սարերը» գործակալության, «Մատենա» միջազգային առաջնորդության դպրոցի, ինչպես նաև Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների շրջանավարտների համատեղ նախաձեռնությունն է:

Leaders2Leaders-ը նորարարական շարունակական զարգացման ծրագիր է՝ նախատեսված արցախցի 80 ապագա առաջնորդների համար: Ծրագիրը նախագծված է որպես մոդուլների շարք և ուղղված է առաջնորդների կարողությունների հզորացմանը՝ հնարավորություն տալով նրանց շարունակել առաջնորդությանը միտված իրենց ճանապարհը, հարմարվել փոփոխություններին՝ ստեղծելով բարեկեցիկ ապագա ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքների և միջավայրի համար:

«Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ու առաջարկով «Մատենա» միջազգային առաջնորդության դպրոցը, «Մենք ենք մեր սարերը» գործակալության հետ համատեղ, վերջին մեկ տարվա ընթացքում մասնագիտական վերապատրաստման չորս ծրագիր է իրականացրել Արցախում: Այժմ, այս ողբերգական իրադարձություններին հաջորդած նոր իրողություններում, մենք շարունակում ենք Ռուբեն Վարդանյանի գործն ու մեր ծրագրերը՝ փորձելով արցախցի մեր հայրենակիցներին օգտակար ու պետքական գիտելիքներ փոխանցել, որպեսզի նրանք ճկուն և ազդեցիկ առաջնորդներ դառնան իրենց համայնքներում: Ծրագրի գաղափարական հիմքում այն մոտեցումն է, որ դրական փոփոխությունների ամենամեծ արդյունքը սկսվում է առաջնորդներից, որոնք իրենց հերթին շղթայական ձևով նպաստում են իրենց շրջապատի, համայնքի և երկրի զարգացմանը»,- նշում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կրթական նախաձեռնությունների և մարդկային կապիտալի զարգացման ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:

«Leaders2Leaders»-ը շարունակական զարգացման հնգամսյա տրանսֆորմացիոն ծրագիր է` նախատեսված Արցախից բռնի տեղահանված ապագա առաջնորդների համար: Ծրագիրն իրականացվում է «հավասարը հավասարին» սկզբունքով: Մոդուլից մոդուլ անցնելով՝ մասնակիցները ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ, որոնք կարևոր են որպես առաջնորդ կայանալու և մարդկանց և թիմերին արդյունավետ կերպով առաջնորդելու համար։

«Մենք ենք մեր սարերը» գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031