Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական լրագրողները մտահոգված են ֆուտբոլում ստեղծված իրավիճակով. հայտարարություն

Դեկտեմբեր 16,2023 18:50

Հայաստանի մարզական լրագրողները խորապես մտահոգված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների նախօրեին հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակով:

Գործող ֆեդերացիայի ղեկավարման ոչ բավարար արդյունքները և անկատար խոստումները խոշոր ներդրողների շրջանում դարձել են քննադատությունների պատճառ` վերածվելով ՀՖՖ-ի ու Հայաստանի առաջատար ֆուտբոլային ակումբների սուր դիմակայության: Այս ամենը կարող է հանգեցնել բացասական լուրջ հետևանքների:

ԶԼՄ-ներում լայնորեն քննարկվում են ֆուտբոլային ակումբների, հայտնի մարզիկների և հասարակության ներկայացուցիչների հայտարարություններն ու բողոքներն ընդդեմ ՀՖՖ գործող կազմի կատարած աշխատանքի: Մենք հավատացած ենք, որ ՀՖՖ գործող ղեկավարների լռությունը միայն վատթարացնում է իրավիճակը:

Հայաստանի ֆուտբոլային հանրությունը ցանկանում է լսել բոլորին հուզող հարցերի պատասխանները և առաջարկվող միջոցները, որոնք կբարելավեն հայկական ֆուտբոլի արդյունքները և նոր մակարդակի դուրս կբերեն մեր ֆուտբոլը:

Ի տարբերություն Արազ Օզբիլիսի, ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնորդներից մյուսը` ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, մինչև օրս այդպես էլ հանրությանը չի ներկայացրել երկրում ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը, որով նախատեսում է վերընտրվել հաջորդ ժամկետով:

Մենք ցանկանում ենք քաղաքակիրթ ու կառուցողական երկխոսության կոչ անել, բացեիբաց քննարկել ցավոտ հարցերը:

Հակառակ դեպքում, դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահի ընտրությունները չեն լինի անաչառ և հարվածի տակ կդնեն մեր երկրում ամենամասսայական մարզաձևի զարգացումը:

«Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր, ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյան

Սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյան

 «Երկիր Մեդիա» ՀԸ սպորտային մեկնաբան, ՀՀ վաստակավոր լրագրող Ռուդիկ Բարսեղյան

«Սպուտնիկ Արմենիա»–ի սպորտային լրագրող, ֆուտբոլային մեկնաբան Խաչիկ Չախոյան

Ֆուտբոլային գիտակների ակումբի նախագահ Տիգրան Հովհաննիսյան

«Ռադիո Վան»-ի հաղորդավար Գոռ Գրիգորյան (Եգոռ Գլումով)

«Նոեվ Կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյան

«Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյան

Ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյան

Հայաստանում Իտար ՏԱՍՍ–ի սեփական թղթակից Սերոբ Օհանյան

Լեռնային Ղարաբաղի նորությունների սպորտային մեկնաբան Ալեքսանդր Գրիգորյան

«Գոլոս Արմենիի» սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյան

«Առավոտ» թերթի սպորտային լրագրող Աշոտ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031