Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջերմուկում եւ Սյունիքի տարբեր բնակավայրերում բանկերը որպես գրավ չեն վերցնում անշարժ գույքը»․ Թադեւոս Ավետիսյան

Դեկտեմբեր 22,2023 13:24 Share

«Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված, այս պահին բազմաթիվ ահազանգեր կան, որ Ջերմուկում, Սյունիքի տարբեր բնակավայրերում բանկերը որպես գրավ չեն վերցնում անշարժ գույքը։ Սա ինչո՞վ է պայմանավորված։ Դուք ունե՞ք այդ տեղեկատվությունը եւ որոշակի լուծումներ։ Ակնհայտ է, որ ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքը բանկերի կողմից չի գրավադրվում»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Վահե Հովհաննիսյանն ասաց, որ բանկերն իրենք իրենց ռիսկով են գործարքներ իրականացնում եւ կրում են այդ գործարքների ամբողջ ռիսկը։ Ըստ նախարարի՝ այս հարցի վերաբերյալ չի կարող որեւէ արձագանք տալ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել