Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դեպք՝ Երևանում․ դատապարտյալը Նուբարաշենի բանտի ճանապարհին բացել է ավտոմեքենայի դուռն ու փորձել է դիմել փախուստի. shamshyan.com

Դեկտեմբեր 31,2023 10:30

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 44-506 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է դեկտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։Այդ օրը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոցից»՝ ժողովրդին հայտնի «Ցեբեից», Նուբարաշենի բանտ տեղափոխելու ճանապարհին Տիտոգրադյան փողոցի 14 հասցեի դիմաց դատապարտյալ Ռոմեն Հովհաննիսյանը հրել է կրտսեր մասնագետին, բացել ավտոմեքենայի դուռը ու փորձել է դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031