Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Նորագավիթ 1-ին փողոցում՝ «Արարատ» առևտրի կենտրոնի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Նորիկ Դավթյանը, կրտսեր պարեկ Ռաֆիկ Աթոյանը և քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































