Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման խնդիրները

Հունվար 16,2024 18:03

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։

Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031